Թունիսում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ

Armenpress 13:13, 24 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 24  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թունիսում 2011թ. հեղափոխությունից հետո առաջին անգամ նոյեմբերի 23-ին կայացել են նախագահական ընտրություններ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նախագահական ընտրություններին գրանցվել են 27 թեկնածու, սակայն նրանցից 5-ը հանել են իրենց թեկնածությունը` թեպետ անունները նշված են եղել քվեաթերթիկներում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկությունների համաձայն՝ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 64,6 տոկոսը:

Հիմնական մրցակցությունն ընթանում է գործող ժամանակավոր նախագահ Մոնսեֆ Մազրուկիի և «Նիդաա Թունիս» կուսակցության ղեկավար Բաջի ալ Կայիդ աս Սեբսիի միջև:

Համաձայն Թունիսում գործող ընտրության վերաբերյալ օրենքի՝ ԿՀԸ-ն ընտրությունների արդյունքների մասին կհայտարարի 3 օրվա ընթացքում: Թունսիում նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով:

Ավելի վաղ Թունիսում կայացել էին խորհրդարանակն ընտրություններ, որտեղ «Նիդաա Թունիս» կուսակցությունը ստացել էր 271 պատգամավորական տեղերից 86-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am