Աֆղանստանում ահաբեկչական գործողության զոհերի թիվը հասել Է 57-ի

Armenpress 11:49, 24 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի արեւելյան շրջանում նոյեմբերի 23-ին կատարված ահաբեկչական գործողության զոհերի թիվը հասել Է 57-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 24-ին հաղորդել Է EFE գործակալությունը:

Ավելի վաղ նշվել Էր 50 մարդու զոհվելու մասին: Բացի այդ, եւս 66 տուժածներ հոսպիտալացվել են:

Աֆղանստանի իշխանությունների տվյալներով՝ ահաբեկչական գործողությունը տեղի Է ունեցել Պակտիկայի նահանգում վոլեյբոլի մրցաշարի ժամանակ: Դրան մասնակցում Էին այդ նահանգի թիմերը: Մահապարտ ահաբեկիչը մոտեցել Է հանդիսականների բազմությանը եւ գործի դրել պայթուցիկ սարքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am