«Ուրալ»-ը պարտվեց. Մանուչարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

Armenpress 16:05, 22 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրում «Ուրալ»-ը սեփական հարկի տակ պարտվեց «Ռուբին»-ին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ էդգար Մանուչարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, թեպետ չկարողացավ օգնել թիմին խուսափել 1-3 հաշվով պարտությունից: «Ուրալ»-ի միակ գնդակը հեղինակեց Սպարտակ Գոգնևը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս պարտությունից հետո «Ուրալ»-ը մնում է 13-րդ հորիզոնականում: Հաջորդ տուրում Մանուչարյանը և թիմակիցները կմրցեն «Արսենալ»-ի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am