ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու Ֆինլանդիայի դեսպանն անդրադարձել են երկու երկրների միջև օդային հաղորդակցության հարցին

Armenpress 19:33, 21 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստեր Գուստավ Միխելսոնին: Ինչպես ««Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ էկոնամիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով դեսպանին` էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն անդրադարձել է Հայաստանի գործարար միջավայրին և ներդրումային դաշտին: Նախարարը կարևորել է հայ-ֆիննական տնտեսական հարաբերությունները, նշել, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության և ներդրումների ծավալն ավելացնելու համար ՀՀ կառավարությունը պատրաստ է համագործակցության նոր ուղիներ քննարկել:

Դեսպան Քրիստեր Գուստավ Միխելսոնը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, պատրաստակամություն է հայտնել Հայաստանի ներդրումային քաղաքականության առավելություններն ու հնարավորությունները ներկայացնել ֆինլանդացի գործարարներին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների միջև օդային հաղորդակցության, Հայաստանում նորարարության համակարգի ներդրման հարցերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am