ԵՏՄ-ի հիմնադիր երկրների վարչապետները հանդիպում են անցկացրել Աշգաբադում

Armenpress 13:55, 21 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի եւ Ղրղզստանի վարչապետների ոչ պաշտոնական հանդիպումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Հայաստանը 2015 թվականի հունվարից ստեղծում են Եվրասիական տնտեսական միություն: Մինչ այդ Ղրղզստանը նույնպես մտադիր Է ընդունել միավորմանն անդամակցելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am