Կորյուն Նահապետյանը բացառում է ադրբեջանցի դիվերսանտներին վերադարձնելու տարբերակը
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը չի ցանկանում որպես տարբերակ դիտարկել խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դատավարություն անցնող ադրբեջանցի դիվերսանտների փոխանակումը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Կորյուն Նահապետյանն, անդրադառնալով ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերը ադրբեջանցի դիվերսանտների հետ փոխանակելու հնարավորության վերաբերյալ հարցին, ընդգծեց, որ հակառակորդը կարող է նման ցանկություն ունենալ: «Բայց ես այս պահին չեմ էլ ցանկանում դա որպես տարբերակ դիտարկել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:
Պատգամավորն ընդգծեց, որ ադրբեջանցի պաշտոնյաները կարող են տարբեր հայտարարություններով հանդես գալ և տարբեր ցանկություններ հայտնել, սակայն օրակարգում ռազմական հանցագործներին վերադարձնելու հարց չկա:
Կորյուն Նահապետյանի խոսքով` բոլոր դեպքերում Հայաստանը պետք է շարունակի պահանջել, որպեսզի Ադրբեջանը պահպանի միջազգային նորմերը: «Եվ հենց այդ նորմերի հիման վրա էլ հակառակորդը պետք է վերադարձնի մեր զոհված օդաչուների դիակները»,- նշեց Նահապետյանը:
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում այսօր` նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածել ու դատապարտել կատարվածը: Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ արել միջադեպի մանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն եւ արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը: Հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը, տարբեր երկրների արտաքին գործերի նախարարություններ:
- ԲՏԱ նախարարության և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև փոխըմբռնման
հուշագիր է ստորագրվել
- ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա․ Արման Եղոյան
- Նշվել է Հայ-ռուսական համալսարանի օրը. այս տարի բուհ են ընդունվել
ռեկորդային թվով ուսանողներ
- Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք
ոլորտներում, Արմեն Սարգսյանն ընդունել է Կիշան Դան Դևալին
- Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են գերիների վերադարձը. ՀՀ
ՄԻՊ-ը՝ Կոլումբիայի համալսարանի քննարկմանը