Զորավար Սեպուհի աճյունասափորը նրա կտակից 75 տարի անց ամփոփվեց Եռաբլուրում

Armenpress 18:13, 20 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինվորական կարգի համաձայն` երեք համազարկ, հոգեւորականի շարական, աղոթք ու բարձր գնահատանք` կատարած հայրենանվեր գործունեության համար. մահվանից 75 տարի անց կատարվում է Զորավար Սեպուհի կտակն, ու նրա աճյունասափորն ամփոփվում է Եռաբլուրում:  Այդտեղ են Զորավարի հարազատները, գաղափարակիցներն ու մարդիկ, ովքեր ոգեշնչվել են նրա գործունեությամբ, հայրենասիրությամբ եւ անձնվիրությամբ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ` Արշակ Ներսիսյանը կամ Զորավար Սեպուհը 19-րդ դարավերջի ողբերգական եւ հերոսական տարիների հայ ազգային ազատագրական պայքարի փայլուն դեմքերից մեկն է: «Դժվարին, հերոսական, բայց նաեւ դառը ճակատագիր է հասել նրան: Որպես իսկական զինվոր` երբեք չդառնացավ հայրենիքից եւ կտակեց վերաթաղվել այստեղ, եւ այսօրվանից նա կննջի մի բարձունքում, ուր ննջում է  իր հրամանատարը` զորավար Անդրանիկը, կննջի այն հերոսների կողքին, ովքեր դարավերջին պաշտպանեցին Սեպուհի ջանքերով կերտված Հայաստանը»,- նշեց Սեյրան Օհանյանը` հավելելով, որ զորավարը գաղափարի նվիրյալ էր, ներկա էր այնտեղ, ուր Հայաստանն ու հայությունը վտանգված էին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am