Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան

Armenpress 18:59, 19 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը նոյեմբերի 20-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մայրաքաղաք Աշգաբադում մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց կունենա Թուրքմենստանի  Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Նախատեսված է նաև Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարների հանդիպում:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am