Ադրբեջանցիներն ուկրաինական պատերազմի լուսանկարը ներկայացնում են որպես Արցախի խոցված ուղղաթիռի լուսանկար
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի աշխատակազմը կոչ է անում չտրվել ադրբեջանական ապատեղեկատվությանն ու չտարածել Ադրբեջանի կողմից կործանված հայկական ուղղաթիռի կեղծ լուսանկարը: Ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիրթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը: «Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ լուսանկար են տարածում Ղարաբաղում կործանված ուղղաթիռի վերաբերյալ: Դա ուկրաինական պատերազմից է, մի տարածեք այն»,- գրել է Արտակ Բեգլարյանը:
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում այսօր` նոյեմբերի 12-ին` ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Միջադեպի մանրամասները ճշտվում են:
Արծրուն Հովհաննիսյանը չի հաստատում Ադրբեջանի կողմից Արցախի ռազմօդուժի ուղղաթիռի խոցման հետեւանքով երեք զոհի մասին լուրը: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը:
- ԲՏԱ նախարարության և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև փոխըմբռնման
հուշագիր է ստորագրվել
- ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա․ Արման Եղոյան
- Նշվել է Հայ-ռուսական համալսարանի օրը. այս տարի բուհ են ընդունվել
ռեկորդային թվով ուսանողներ
- Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք
ոլորտներում, Արմեն Սարգսյանն ընդունել է Կիշան Դան Դևալին
- Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են գերիների վերադարձը. ՀՀ
ՄԻՊ-ը՝ Կոլումբիայի համալսարանի քննարկմանը