Գիտնականները շաքարի ճակնդեղի մեջ մարդու արյան փոխարինող են գտել

Armenpress 18:06, 6 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդ գիտնականները պարզել են, որ շաքարի ճակնդեղում առկա սպիտակուցը կարող է օգտագործվել որպես արյան փոխարինող: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է BBC News-ը՝ վկայակոչելով Plant & Cell Physiology-ում հրապարակված աշխատությունը:

Հայտնի Է, որ հեմոգլոբինն իրենից ներկայացնում Է սպիտակուց, որն արյան մեջ պահպանում է թթվածինը: Հետազոտողները պարզել են, որ մարդու հեմոգլոբինի եւ շաքարի ճակնդեղի քիմիական բաղադրությունը շատ նման են:

Այժմ գիտնականները փորձում են ստուգել՝ կկարողանան իրենք արդյոք բուսական սպիտակուցը փոխել այնպես, որ այն կարողանա գործել մարդու հյուսվածքներում:

Ուսումնասիրողների խոսքով՝ դա կտեւի շուրջ երեք տարի: Փորձագետներից մեկը հայտարարել Է, որ դա «գրավիչ» կլինի, բայց շատ ժամանակ կպահանջի:

Լունդայի համալսարանի գիտնականները պարզել են, որ հեմոգլոբինը կարեւոր դեր Է խաղում բույսի զարգացման համար: Նրանց խոսքով՝ շաքարի ճակնդեղում պարունակող հեմոգլոբինը 50-60 տոկոսով համընկնում Է մարդու արյանը:

«Այժմ արյան հսկայական պակաս կա փոխներարկման համար: Մենք պետք Է այլընտրանք գտնենք»,-պատմել Է փորձագետներից մեկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am