Թուրքիայի ածխահանքում կրկին հանքափոր է մահացել

Armenpress 17:29, 1 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի տարածում մեկ օրվա ընթացքում երկրորդ դժբախտ դեպքն է գրանցվել է ածխահանքում: Այս անգամ միջադեպը տեղի է ունեցել Զանգուլդաքի Քիլիմլի գավառում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը: Ածխահանքում տարբեր նյութերի տեղափոխման համար օգտագործվող վագոնը հարվածել է հանքափորներից մեկին, ով տեղում մահացել է:

Նոյեմբերի 1-ին դժբախտ դեպք էր գրանցվել նաև Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բարթըն շրջանի Ամասրա գավառում: Ածխահանքի փլուզման հետևանքով 3 չինացի բանվոր հայտնվել են փլատակների տակ, ևս մեկը զոհվել է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am