Մկոյանը վնասվածքից ապաքինվելուց հետո անցկացրեց առաջին խաղը

Armenpress 19:21, 31 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը վնասվածքից ապաքինվելուց հետո Իրանի առաջնությունում անցկացրեց իր առաջին հանդիպումը: Մկոյանի «Էսթեղլալ»-ը ոչ ոքի` 1:1 հաշվով ավարտեց  Ղոմի «Սաբա»-ի հետ մրցավեճը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Մկոյանը մասնակցել է ողջ հանդիպմանը` սկզբից մինչև վերջ: «Էսթեղլալ»-ի հայազգի կիսապաշտպան և Իրանի հավաքականի անդամ Անդրանիկ Թեյմուրյանը խաղադաշտ է դուրս եկել երկրորդ կեսում:

«Էսթեղլալ»-ը 23 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը:

Մկոյանը վնասվածքի պատճառով բաց էր թողել վեց խաղ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am