Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է խարդախության 7 դեպք

Armenpress 12:20, 31 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 8 պատահարի հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հոկտեմբերի 30-ից 31-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է խարդախության 7, խուլիգանության 2, կավատության, կողոպուտի, գողության և շորթման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության 1 և գողության 2 դեպք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am