Ֆրանսիացի գիտնականները ՁԻԱՀ-ի դեմ հաբ են ստեղծել

Armenpress 11:27, 31 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի գիտնականները հայտարարել են այնպիսի պատրաստուկի ստեղծման մասին, որը կարող Է 90 տոկոսով  նվազեցնել մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ-ով) վարակման վտանգը: Այդ դեղն անհրաժեշտ Է ընդունել անմիջականորեն սեռական ակտի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Independent-ին: 

Պատրաստուկն ստուգվել Է ռիսկի խմբում գտնվող մարդկանց վրա: Մշակումն արդեն համարել են «մեծ ճեղքում ՄԻԱՎ-վարակի դեմ մղվող պայքարում», իսկ գիտնականներն իրենք հայտարարում են, որ իրենց հաջողվել Է արձանագրել վարակման վտանգի «զգալի նվազում»: 

ՄԻԱՎ-ի դեմ պայքարի հիմնադրամներն, իրենց հերթին, արդեն կոչ են անում ամենուրեք կիրառել «նախքան սեռական հարաբերությունը կանխարգելման» սկզբունքը (pre-exposure prophylaxis – PrEP) ՝ նշելով, որ ԱՄՆ-ում այն ապացուցել Է իր ադյունավետությունը: Եթե այդ հաբերն ընդունեն ամեն օր, ապա դա կարող Է զգալիորեն նվազեցնել առողջապահության ծախսերն իմունային անբավարարության վիրուսի կանխարգելման հարցերում: 

Ընդամենն աշխարհում կա ՄԻԱՎ-ի 31 միլիոն վարակակիր:  Վարակվածներն առավել մեծ թիվ են կազմում Եթովպիայում, Նիգերիայում, Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում եւ Զիմբաբվեում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am