Մովսիսյանը «Սպարտակ»-ի փոխարինողների թվում է

Armenpress 19:55, 30 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի գավաթի խաղարկության շրջանակներում կայանալիք «Ռուբին»-ի հետ խաղում ընդգրկվել է Մոսկվայի «Սպարտակ»-ի փոխարինողների կազմում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հիմնական կազմում է հայտավորվել ռուս հարձակվող Արտյոմ Ձյուբան: Վնասվածքից ապաքինվելուց հետո Մովսիսյանը երկրորդ անգամ է հայտավորվում «Սպարտակ»-ի հանդիպմանը:

«Ռուբին»-«Սպարտակ» մրցավեճը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Մովսիսյանը ՌԴ առաջնության նախորդ տուրում` «Լոկոմոտիվ»-ի հետ խաղում, փոխարինման էր դուրս եկել 63-րդ րոպեին:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am