Microsoft-ը ներկայացրել Է ձեռքի ժամացույց՝ կենսագործունեության ցուցանիշների չափիչ-տվիչներով

Armenpress 17:35, 30 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft կորպորացիան ներկայացրել Է Microsoft Band ձեռքի ժամացույցը՝ հանդերձված տվիչներով, որոնք չափում են տիրոջ կենսագործունեության ընդհանուր ցուցանիշները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության պաշտոնական բլոգում:

Սարքը կարող Է երկու օր աշխատել առանց լրալիցքավորման (կուտակիչի ծավալը 200 միկրոամպեր-ժամ Է) եւ ունի տասը տվիչ, որոնք կարող են հետեւել սրտխփոցի հաճախականությանը, այրված կալորիաների քանակին, ինչպես նաեւ սթրեսի մակարդակի փոփոխություններին: Բացի դրանից, գաջեթը կարող Է հետեւել տիրոջ օրգանիզմի վրա Արեգակի ճառագայթների ներգործության մակարդակին:   

Ավելի վաղ նման սարքեր են ներկայացրել Microsoft-ի հիմնական մրցակիցները՝ Apple-ը, Samsung-ը и Google-ը: Այնուամենայնիվ, Microsoft-ի սարքը տարբերվում Է նրանով, որ այն կաշխատի բոլոր հիմնական շարժական գործառական համակարգերով, ինչպես նաեւ հնարավորություն ունի միանալու սոցիալական ցանցերին, այդ թվում՝ Facebook-ին եւ Twitter-ին:

Նորույթի գինը 199 դոլար Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am