Լեյլա Յունուսին զրկել են փաստաբանի ծառայություններից օգտվելու հնարավորությունից

Armenpress 15:53, 30 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի դատախազությունը իրավաբան Ջավադ Ջավադլըին զրկել է հայտնի իրավապաշտպան, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի պաշտպանությամբ զբաղվելու լիազորութուններից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:

Դատախազությունը չի մեկնաբանել, թե որն է եղել փաստաբանին լիազորություններից զրկելու պատճառը: Ինքը` իրավաբանը նշել է, որ նման որոշումն անօրինական է համարում: Ջավադլըն հայտնել է նաև, որ ինքը ներառված է  քրեական գործերից մեկում իբրև վկա, սակայն չի մանրամասնել, թե ինչ գործի մասին է խոսքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am