Հռոմի պապն ընդունել Է «Մեծ պայթյունի» տեսությունը եւ աստվածաբանական մեկնաբանություն տվել դրան

Armenpress 11:14, 30 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը Պապական ակադեմիայի՝ այս օրերին Վատիկանում ընթացող ամենամյա նստաշրջանում ներկայացրել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից աշխարհաստեղծման կարեւորագույն ուսմունքների մեկնաբանությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Աշխարհը քաոսից չի ստեղծվել, այլ այն ուղղակիորեն ծագում Է Գերագույն սկզբից, որն արարում է սիրուց»,- ընդգծել է քահանայապետը: «Մեծ պայթյունը», որն այսօր համարում են աշխարհի սկիզբը, չի հակասում Արարիչ Աստծու միջամտությանը, այլ պահանջում Է այն: Բնության Էվոլյուցիան չի հակասում աշխարհի արարման հասկացությանը, քանի որ Էվոլյուցիան ենթադրում Է Էվոլյուցիոն զարգացում ապրող Էակների արարում»,- Վատիկանի ռադիոն մեջբերում Է արել Հռոմի Ֆրանցիսկոս պապի ելույթից, որով նա հանդես Է եկել Պապական ակադեմիայի լիագումար նիստում:

Նա նշել Է, որ մարդու հայտնվելով «Աստված ավելին Է անում»: Նա մարդուն «պատասխանատվությամբ Է օժտում արարչության համար»:

Նիստում բացվել Է Բենեդիկտոս 16-րդ պատվավոր պապի կիսանդրին, ով իր հովվապետության տարիներին մեծ ուշադրություն Է դարձրել աշխարհի գիտական ճանաչման հարցերին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am