Լիտվայի Հանրային հեռուստատեսությամբ Արցախյան պատերազմի մասին պատմող ֆիլմ է ցուցադրվել

Armenpress 18:13, 29 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի Հանրային հեռուստատեսության «Մշակույթ» ալիքով հոկտեմբերի 26-ին ցուցադրվել է ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի «Մարդկանց պատմությունը պատերազմի և խաղաղության ժամանակ» վավերագրական ֆիլմը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սումգայիթյան ջարդերի հիշատակի օրվա կապակցությամբ  փետրվարի 26-ին տեղի էր ունեցել ֆիլմի ցուցադրություն, որին ներկա են եղել Լիտվայի Սեյմասի, տարբեր գերատեսչությունների, կինեմատոգրաֆիայի ներկայացուցիչներ, հայտնի լրագրողներ, հասարակական գործիչներ, պատմաբաններ, բազմաթիվ զինվորականներ և հայ համայնքի անդամներ: Այն կազմակերպել էր Հայաստանի դեսպանությունը՝ Լիտվայի Կինեմատոգրաֆիստների միության հետ համատեղ:  



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am