ԱՄՆ-ը Հայաստանի եւ Ադրբեջանի հաջող բանակցություններ է ակնկալում

Armenpress 10:18, 29 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների ակտիվացում Է ակնկալում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին:

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին՝ կրկնապատկել ջանքերը բանակցությունների սեղանի շուրջ եւ ուշադրությունը կենտրոնացնել այն օգուտների վրա, որոնք կարող է խաղաղությունը բերել տարածաշրջանի բնակիչներին: Մենք շարունակում ենք պնդել, որ կողմերի համար կարևոր է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմքը դնելու համար»,- ասել է Պսակին:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը չի պատասխանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դատվող ադրբեջանցի դիվերսանտների դատական գործին առնչվող հարցին` պատճառաբանոլեվ, որ այդ հարցում բավարար տեղեկատվության չի տիրապետում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am