ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Հորդանան
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի, վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրի, Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ-Ռավաբեհի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Յուսեֆ Սալահ ալ-Տարաունայի հետ: Հայ-հորդանանյան բանակցությունների արդյունքներով նախատեսված է մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրում:
- ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի
հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
- Փաշինյանը Հայաստանի պետական շահն է համարում տնտեսական զարգացումը
- Ֆրանսիայի Սենատում առաջարկել են ուսումնասիրել Հայաստանին CAESAR
հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը
- ՀՀ ԱԺ նախագահը հյուրընկալել է ՀՀ վարչապետի տիկնոջը և «Կին քաղաքական
առաջնորդներ» համաշխարհային ցանցի նախագահին
- Հիմա ճգնաժամը թակում է մեր դուռը, և մենք պետք է արձագանքենք դրան. Ռուբեն
Վարդանյան