Էրդողանը ՄԱԿ-ը բարենորոգելու կոչ է արել

Armenpress 16:02, 25 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անբողջ աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն անհրաժեշտ են դարձնում ՄԱԿ-ի կառուցվածքում բարենորոգումները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նրա խոսքով` գլոբալ մակարդակով ֆունդամենտալ խնդիրների լուծման համար ՄԱԿ-ը պետք է իր կառուցվածքը համապատասխանեցնի աշխարհում իրավիճակի հետ:

Ավելի վաղ` Թուրքիայի վարչապետ եղած ժամանակ Էրդողանը կոչ էարել փոխել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կառուցվածքը: «Արդարացի չէ, որ միայն հինգ երկրներ են ղեկավարում բոլոր միջազգային հարաբերությունները», -ասել էր նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am