Երևանը համալրվել է ևս 2 բարեկարգ զբոսայգով
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի համաչափ զարգացման համատեքստում մայրաքաղաքում իրականացվող բակերի համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում ընթացիկ տարում լայն թափով աշխատանքներ են իրականացվել նաև Նուբարաշեն վարչական շրջանում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում բնակիչների հետ մասնակցել է բարեկարգ հերթական բակի հանդիսավոր բացմանը: Բնակիչների հանգստի կազմակերպման համար բակում տեղադրվել են նստարաններ, զրուցարան, փոքրիկների համար էլ կառուցվել է ֆուտբոլի խաղադաշտ և տեղադրվել են մանկական ժամանակակից խաղեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետը շրջել և ծանոթացել է կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ, ովքեր իրենց շնորհակալությունն են հայտնել Տարոն Մարգարյանին մայրաքաղաքի ծայրամասային համարվող թաղամասերի նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության համար՝ ընդգծելով, որ նմանատիպ աշխատանքների իրականացմանը շուրջ 40 տարի են սպասել: Քաղաքապետն էլ իր հերթին վստահեցրել է, որ մայրաքաղաքի համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերը հետևողականորեն շարունակվելու են և հարմարավետ պայմաններ են ապահովվելու բոլոր վարչական շրջաններում:
«Մայրաքաղաքի համաչափ զարգացման մոտեցումը մենք ցուցաբերում ենք քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում, ինչում համոզվեցին նաև նուբարաշենցիները: Մայրաքաղաքի ծայրամսային համարվող այս վարչական շրջանում, մասնավորապես այս տարի, մենք 17 բակ ենք բարեկարգել, ընդ որում, որ ոչ պակաս կարևոր է, մեր կողմից հստակ խնդիր է դրվել բակերի բարեկարգմանը զուգահեռ նաև հնարավորին ընդլայնել հարակից կանաչ գոտիները, ինչի արդյունքում Նուբարաշենում այս տարի ավելի քան 1000քմ-ով ավելացել է կանաչ տարածքների մակերեսը: Եվ վստահեցնում եմ, որ մեր այս քաղաքականությունը լինելու է շարունակական»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Բակային տարածքներին զուգահեռ, հանգստի կազմակերպման համար հարմարավետ պայմաններ են ապահովվել նաև Նուբարաշենի 11 փողոցի այգուն հարակից տարածքում: Հանգստի գոտու բացման պատիվը քաղաքապետը փոխանցել է փոքրիկ նուբարաշենցիներին: Բարեկարգման ծրագրի շրջանակում տեղադրվել են մանկական խաղեր, մարզական սարքեր, նստարաններ, աղբամաններ, զրուցարան: Բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար հանգստի գոտին ապահովվել է գիշերային լուսավորությամբ: Առանձնակի ուշադրություն է դարձվել նաև կանաչ գոտիների ստեղծմանը: Քաղաքապետը շրջել է զբոսայգում և բնակիչների հետ գնահատել կատարված աշխատանքները: Բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել Տարոն Մարգարյանին վարչական շրջանում ևս մեկ բարեկարգ հանգստի գոտի ստեղծելու համար ու վստահեցրել են, որ խնամքով կպահպանեն թե՛ այգին և թե՛ կառուցված նոր բակերը:
- Երևանի բարեգործական ճաշարաններում տաք սնունդ է ստանում 2400 շահառու
Քաղաքապետարանի ներկայացուցիչները այցելել են շահառուներին: - Արտեմ Ասատրյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել երեխաների իրավունքների
պաշտպանության ոլորտի բարեփոխումները
Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ոլորտում առկա խնդիրների լուծմանը: - «Արմավիր» ԲԿ-ում հղի կնոջ նկատմամբ բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում
հայտնաբերվել են խախտումներ
Քրեական գործն ընդունվել է Արմավիրի մարզային քննչական վարչության Արմավիրի քննչական բաժնի վարույթ: - ՀԿ-ների համար հայտարարվել է Նախագահի աշխատակազմի կողմից
հատկացվող դրամաշնորհների մրցույթ
Մրցույթին մասնակցելու համար հայտը պետք է ներկայացվի 2015թ փետրվարի 16- ից մինչև մարտի 17-ը: - Երևանի Վերնիսաժի 20-ամյակի առթիվ տոնական միջոցառում է կայացել
Հանդիսությանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և գլխավոր խորհրդականը: