Վարչապետը հորդորեց գործադիր մարմնի անդամներին սերտացնել համագործակցությունը մարզպետների հետ

Armenpress 13:15, 23 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոչ է անում հանրապետական գործադիր մարմնի անդամներին՝ մարզերում համապատասխան տարածքային ծառայության ղեկավարի նշանակման ու ազատման դեպքում պահպանել Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը: «Նշանակումների ու ազատումների մասին անհրաժեշտ է տեղեկացնել համապատասխան մարզպետներին: Ցանկանում եմ բոլորին խնդրել, հորդորել, որ մարզպետների հետ շատ ակտիվ համագործակցություն ձևավորվի, դա շատ կարևոր է: Մարզպետը ՀՀ նախագահի, վարչապետի, կառավարության ներկայացուցիչն է մարզերում, համագործակցությունը պետք է ավելի սերտացնենք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am