«Ռեալ»-ը հաղթեց «Լիվերպուլ»-ին, «Յուվենտուս»-ը զիջեց «Օլիմպիակոս»-ին. ՉԼ

Armenpress 00:40, 23 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի կենտրոնական հանդիպումները մեկը կայավաց Լիվերպուլում:

Անգլիական «Լիվերպուլ»-ը սեփական հարկի տակ 0-3 հաշվով զիջեց «Ռեալ»-ին: «Արքայական» ակումբի կազմում աչքի ընկան Ռոնալդուն և Բենզեման: Հունական «Օլիմպիակոս»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Յուվենտուս»-ին: «Անդերլեխտ»-ը չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը և զիջեց 1-2 հաշվով «Արսենալ»-ին: Իսպանական «Ատլետիկո»-ն 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Մալմո»-ի դարպասը: «Լևերկուզեն»-ը  2-0 հաշվով տանը հաղթեց ռուսական «Զենիթ»-ին: Ոչ-ոքի գրանցվեց  «Մոնակո»-«Բենֆիկա» (0-0), իսկ «Լուդոգորեց»-ը վերջին րոպեին հաղթանակ կորզեց «Բազել»-ից: 

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հաջորդ հանդիպումները կկայանա նոյեմբերի 4-ին և 5-ին:

«Օլիմպիակոս» 1 - 0 «Յուվենտուս»

«Անդերլեխտ»1 - 2 «Արսենալ»

«Ատլետիկո» 5 - 0 «Մալմո»

«Լևերկուզեն» 2 - 0 «Զենիթ»

«Լուդոգորեց» 1- 0«Բազել»

«Մոնակո» 0 - 0«Բենֆիկա»



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am