Ցրտահարությունից խուսափելու համար անհրաժեշտ է 2-3 օրում ավարտել բերքահավաքի աշխատանքները
ԵՐԵՎԱՆ 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է գյուղացիական տնտեսություններին օգտվել առաջիկա 2-3 օրերին սպասվող բարենպաստ եղանակից և ավարտել բանջարաբոստանային մշակաբույսերի, կարտոֆիլի, խաղողի ու պտուղների բերքահավաքի աշխատանքները` բերքի հնարավոր ցրտահարություններից խուսափելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ