Շենգավիթում 12-ժամ ջուր չի լինի

Armenpress 20:30, 22 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլանային աշխատանքներով պայմանավորված` հոկտեմբերի 24-ի ժամը 09.00-21.00-ը դադարեցվելու է Շենգավիթ վարչական շրջանի՝ Արշակունյաց պողոտայի՝ Աշխատանքի հրապարակից մինչեւ «Էրեբունի» օդանավակայան հատվածի, Նորագավիթ թաղամասի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Երևան Ջուր» ՓԲԸ-ից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am