Երկրորդ աշխարհամարտի ժամանակների գերմանական սուզանավ Է հայտնաբերվել ԱՄՆ-ի ափերի մոտ

Armenpress 13:14, 22 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգի ափից ոչ հեռու հայտնաբերվել են Երկրորդ աշխարհամարտի ժամանակների գերմանական սուզանավ եւ ամերիկյան առեւտրանավ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Local պորտալին:

Օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտություններով զբաղվող ԱՄՆ-ի ազգային վարչության մասնագետները կարողացել են երկու նավ հայտնաբերել Հյուսիսային Կարոլինայի ափից 48 կմ հեռավորության վրա: Նավերի միջեւ տարածությունը 240 մետր Է:

Նավերի բախումը տեղի Է ունեցել հուլիսի 15-ին, երբ Վիրջինիայի նահանգի Նորֆոլկ քաղաքից դեպի Ֆլորիդայի նահանգ մեկնած առեւտրանավերը հարձակման են ենթարկվել գերմանական U-576 սուզանավի կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am