Սակրավորները վնասազերծել են Օրբելի փողոցի բնակարաններից մեկի դռանն ամրացված նռնակը

Armenpress 11:06, 22 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հոկտեմբերի 21-ին` ժամը 22.30-ին, հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի Օրբելի եղբայրների փողոցի 33 շենքի բնակիչներից մեկը և հայտնել, որ շենքի թիվ 28 բնակարանի պատշգամբի դռան բռնակից կոշիկ է կախված, որի մեջ նռնականման առարկա է նկատել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը 1938թ. ծնված Վիլեն Հ.-ի բնակարանի չօգտագործվող մուտքի դռան բռնակից կախված սպորտային կոշիկի միջից հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ և պայթուցիչ, որը սակրավորի կողմից վնասազերծվել է:  Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am