Մանկական բեսթսելեր 2/35. Հայ մանուկները՝ հեքիաթների աշխարհում
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարները դարձյալ «ՎէՄ» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» խորագիրը կրող հանրագիտարաններն են: Շարքի տարբեր հատորները երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիներին, թվերին ու տառերին, մրգերին ու բանջարեղենին, մարդու մարմնի մասերին և այլ պատկերների: Մատենաշարն արդեն մի քանի շաբաթ պարբերաբար ընդգրկվում է վարկանիշային աղյուսակում: Հրատարակության նպատակներից է նաև նպաստել երեխաների խոսքում հայոց լեզվի մաքրությանը և լայն շրջանառության մեջ դնել առօրյայում գործածվող բազմաթիվ բառերի հայերեն համարժեքները: Արդեն լույս է տեսել «Իմ առաջին գիրքը» մատենաշարի 10 անուն գիրք:
«Բուկինիստ» հրատարակչության «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» գիրքը երկրորդ հորիզոնականում է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի հիմք դարձած այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Այն պատմում է Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այստեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:
Երրորդ հորիզոնականում դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի«Մատնաչափիկը» հեքիաթն է` «Բուկինիստ» -ի հրատարակությամբ: Այն ծաղկից դուրս եկող փոքրիկ աղջնակի` Մատնաչափիկի մասին է: Գրքին կցված է նաև խաղալիք:
Այս գրքին հաջորդում է GSM-ի «Այբուբեն սպունգանման» գիրքը, որը ներառում է հայերենի 39 տառերը փոքրիկներին սովորեցնելու հետաքրքիր տարբերակներ:
Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն հինգերորդն է: Այն լույս է ընծայել «Արևիկ» հրատարակչությունը: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
«Էդիթ Պրինտ» հրատարակչության վերջերս լույս ընծայած «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն վեցերորդ հորիզոնականում է: Ժողովածուում ընդգրկված են տարբեր ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն: Գիրքը նախատեսված է թե՛ փոքրերի, թե՛մեծերի համար, քանի որ մարդը յուրաքանչյուր տարիքում կարիք ունի յուրովի բացահայտելու իմաստության աշխարհը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:
Յոթերորդ տեղում է «Արևիկ» հրատարակչության`Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ը: Անդերսենյան հեքիաթները քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից:
Համաշխարհային համբավ ունեցող գերմանացի հեքիաթագիրներ Գրիմ Եղբայրների «Հեքիաթներ»-ն («Արևիկ» հրատարակչություն) այս շաբաթ ութերորդ հորիզոնականում է: Նրանց հեքիաթներից շատերն էկրանավորվել են: Գրիմ Եղբայրների գործերում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը: Դրանց մեծ մասը գրված է իրական պատմությունների հիման վրա:
Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ» ժողովածուն իններորդ հորիզոնականում է: Դասականի հեքիաթները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրված գործեր դարձել շատ երկրներում: Այս ժողովածուն լույս է ընծայել «Արևիկ» հրատարակչությունը:
Սմբատ Գյուրջյանի «Իմ առաջին այբուբենը+ֆլոմաստեր» գիրքն այս շաբաթ եզրափակում է վարկանիշային աղյուսակը: Գիրքը հրաշալի ուղեցույց է նախադպրոցական տարիքի երեխաների համար և փոքրիկներին հնարավորություն է տալիս ինչպես սովորել այբուբենը, այնպես էլ «կախարդական» ֆլոմաստերի օգնությամբ գրել տառերը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Հակոբ-1» (42-39-01), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել դասագրքերը:
Տեղ Փոփ. Գիրք Հրատ Քանակ 1 0Հանս Քրիստիան Անդերսեն
«Մատնաչափիկը»
Բուկինիստ 16 4 +5Հովհաննես Թումանյան
«Հեքիաթներ»
Արևիկ 12 6 -2Հանս Քրիստիան Անդերսեն
«Հեքիաթներ»
Արևիկ 8 8 -1Գրիմ Եղբայրներ
«Հեքիաթներ»
Արևիկ 7 9 -3Ղազարոս Աղայան
«Հեքիաթներ»
Արևիկ 7 10 0Սմբատ Գյուրջյան
«Իմ առաջին այբուբենը+ֆլոմաստեր»
GSM 6- «Երևանյան բեսթսելեր». Հարրի Փոթերի մասին գրքերն առաջին հորիզոնականում են.
Մանկական գրականություն. մայիս, 2019
- Մանկական բեսթսելեր 5/2. «Հեքիաթներ քնելուց առաջ» գիրքն
ամենավաճառվածների աղյուսակում է
- Մանկական բեսթսելեր 4/25. «Խորհրդավոր պարտեզը» ամենավաճառվածներից է
- Մանկական բեսթսելեր 4/24. «Հեքիաթներ բարու և չարի մասին» և «Լինում է, չի լինում»
գրքերն ամենավաճառվածների ցանկում են
- Մանկական բեսթսելեր 4/23. Հարրի Փոթերի մասին պատմող երեք գրքերը
ամենավաճառվածների ցանկում են