Չավուշօղլուն ամերիկաբնակ թուրքերի հետ խոսել է Հայոց ցեղասպանությունից
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մյովլուդ Չավուշօղլուն Նյու Յորք կատարած այցին հանդիպել է ԱՄՆ-ի թուրքական հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ եւ խոսել Հայոց ցեղասպանությունից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով giresungazete լրատվական կայքը, հանդիպման ժամանակ Չավուշօղլուն ներկաներին հիշեցրել է, որ հայկական սփյուռքը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված արշավ է իրականացնում: Ermenihaber.am-ի փոխանցմամբ` Չավուշօղլուն ասել է, որ 2015 թվականը թուրքերի համար «բախումների տարի չէ, եւ չպետք է այն քարոզչական պատերազմի ասպարեզ դարձնել»: Նա ամերիկացի թուրքերին հիշեցրել է, որ Թուրքիայի համար 2015 թվականը Չանաքքալեի (Դարդանել) ճակատամարտի տարին է:
- Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց
ցեղասպանությունը վերապրած 109-ամյա հայ կնոջը
- Ֆրանսիայի Ազգային ժողովից պատվիրակություն կժամանի Հայաստան
- Կարևոր է միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ
բնակիչներին. ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
- Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է
հրաձգային տարբեր զինատեսակներից
- Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել.
Բեգլարյան