Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում վատ եղանակի պատճառով չեղյալ Է հայտարարվել հարյուրից ավելի չվերթ

Armenpress 12:32, 21 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում վատ եղանակի պատճառով չեղյալ Է հայտարարվել մինչեւ 130 չվերթ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է օդանավակայանի ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ ձեռնարկված միջոցները նախազգուշական բնույթ են կրում, քանի որ, կանխատեսման համաձայն՝ օրվա ընթացքում սպասվում են փոթորկալի քամու պոռթկումներ:   

Չեղյալ հայտարարված չվերթերը վերաբերում են Մայնի Ֆրանկֆուրտի եւ Մյունխենի, ինչպես նաեւ Կարիբյան ավազանի մի շարք երկրների օդանավակայանների հետ ավիահաղորդակցությանը:

Ըստ օդերեւութաբանների հաղորդումների՝ Մեծ Բրիտանիայում ցիկլոնի պատճառով սպասվում Է փոթորիկ: Մասնավորապես, Հյուսիսային Իռլանդիայում քամու արագությունն արդեն հիմա հասնում Է վայրկյանում 20 մետրի: Տուժածների կամ ավերածությունների մասին հաղորդումներ չեն ստացվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am