Ֆրանսիացիների 85 տոկոսը չի ցանկանում, որ Օլանդն իր թեկնածությունն առաջադրի երկրորդ ժամկետով

Armenpress 11:40, 21 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի քաղաքացիների մեծամասնությունը խորապես հիասթափված Է երկրի նախագահի պաշտոնում Ֆրանսուա Օլանդի գործունեությունից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սա Է հասարակական կարծիքի հարցման արդյունքներից մեկը, որոնք հրապարակել Է OpinionWay հեղինակավոր հետազոտական ինստիտուտը:

Դժգոհությունը հասել Է այնպիսի մասշտաբի, որ հարցմանը մասնակցած 1012 ֆրանսիացի ընտրողների շուրջ 85 տոկոսը չի ցանկանում, որ Օլանդն իր թեկնածությունն առաջադրի 2017 թվականի հաջորդ նախագահական ընտրություններում: Ուշագրավ Է, որ Ֆրանսիայում իրականացվող բարեփոխումների առնչությամբ բողոքը պարզորոշ զգացվում Է նույնիսկ սոցիալիստների ավանդական ընտրազանգվածի միջավայրում, որը 2012 թվականին քվեարկել Է Օլանդի օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am