Դավութօղլուն հայտարարել է իր պաշտոնաթող լինելու նախապայմանը

Armenpress 11:00, 21 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ պատրաստ է պաշտոնաթող լինել այն դեպքում, եթե ապացուցվի, որ ինքը «քրդերի հանդեպ ատելության լեզու է օգտագործել»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:

Թուրքիայի մտավորականների հետ Դոլմաբահչե պալատում կայացած հանդիպման ժամանակ Դավութօղլուն անդրադարձել է թուրք-քրդական հաշտեցման գործընթացին: Վարչապետի համոզմամբ` գործընթացի վրա բացասաբար են ազդել Քոբանիում ծավալված գործողությունները: Այդուհանդերձ նա հույս է հայտնել, որ մտավորականները ևս կլծվեն խնդրին և արդյունավետ գործունեություն կծավալեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am