ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Ուկրաինայի իրադրությունը

Armenpress 09:57, 21 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պլանավորում է հոկտեմբերի 24-ին նիստ անցկացնել Ուկրաինայի իրադրության շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են համաշխարհային կազմակերպությանն առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցչությունում:

ՄԱԿ-ի ԱԽ-ի հանդիպումը գումարվում է Մեծ Բրիտանիայի պահանջով: Ինչպես նշել է ՄԱԿ-ին առընթեր Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչության մամուլի կցորդ Իոնա Թոմասը, հանդիպումը կլինի բաց:

Սպասվում է, որ նիստի ընթացքում կքննարկվի ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչության վերջին զեկույցը, որը ներկայացվել է հոկտեմբերի 8-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am