Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Ջեյմս Ուորլիքին

Armenpress 18:34, 20 Հոկտեմբեր, 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին ցավակցական հեռագիր է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հեռագրում ասված է.

«Խոր վշտով տեղեկացա Ձեր սիրելի մոր` Ռոուզ Ուորլիքի մահվան մասին:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին: նդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ Ձեզ տոկունություն եւ ոգու կորով»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am