Ֆրանսիան հավատարիմ է ԼՂ հակամարտության դիվանագիտական կարգավորման հանձնառությանը
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, լիովին նվիրված է հակամարտությանը քաղաքական և դիվանագիտական լուծում գտնելու գործին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողի հարցին ի պատասխան նշել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը:
Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ամենօրյա ճեպազրույցի ժամանակ լրաոգրողներից մեկը նշել է, թե ֆրանսիացի քաղաքապետերի այցը Լեռնային Ղարաբաղի տարածք մեծ անհանգստություն է առաջացրել որոշ շրջանակներում և հարցրել Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումը խնդրի առնչությամբ: «Ֆրանսիայի տեղական իշխանությունների նախաձեռնությունը, որի մասին դուք նշեցիք, չի փոխում Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր` Ֆրանսիան լիովին նվիրված է հակամարտությանը քաղաքական և դիվանագիտական լուծում գտնելու գործին»,- ասել է խոսնակը` միաժամանակ հիշեցնելով, որ Երևան և Բաքու կատարծ այցի ժամանակ` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը իր հայ և ադրբեջանցի գործընկերներին առաջարկել է աշնանը հանդիպում կազմակերպել Փարիզում` քննարկելու սառեցված հակամարտության կարգավորման հնարավոր ուղիները:
Մինչ փարիզյան հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել են օգոստոսի 10-ին Սոչիում` ՌԴ նախագահի հրավերով եւ սեպտեմբերի 4-ին Ուելսում` ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ:
- ԲՏԱ նախարարության և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև փոխըմբռնման
հուշագիր է ստորագրվել
- ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա․ Արման Եղոյան
- Նշվել է Հայ-ռուսական համալսարանի օրը. այս տարի բուհ են ընդունվել
ռեկորդային թվով ուսանողներ
- Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք
ոլորտներում, Արմեն Սարգսյանն ընդունել է Կիշան Դան Դևալին
- Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են գերիների վերադարձը. ՀՀ
ՄԻՊ-ը՝ Կոլումբիայի համալսարանի քննարկմանը