Արտակ Զաքարյանը հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ռոլանդաս Պակսասին

Armenpress 18:55, 16 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը հոկտեմբերի 15-ին, Բրյուսելում հանդիպել  է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Եվրախորհրդարանի պատվիրակության փոխնախագահ,  Եվրոպական Խորհրդարանի ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան և ԵՄ-Վրաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի անդամ Ռոլանդաս Պակսասի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից, հանդիպման ընթացքում քննարկվել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում նախատեսված աշխատանքները, ինչպես նաև 2015թ. մարտի 16-20-ը Հայաստանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի անցկացման հետ կապված հարցեր:

Կողմերն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցությանը`  կարևորելով ԵՄ-ի հետ հնարավոր բոլոր ոլորտներում համագործակցելու ՀՀ-ի պատրաստակամ­ությունը:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը պատգամավոր Ռոլանդաս Պակսասին հրավիրել է Հայաստան` մասնակցելու 2015թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am