Ֆրանսիական բանկը հնարավորություն է ստեղծում գումար փոխանցել «Թվիթեր»-ի միջոցով

Armenpress 21:26, 14 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական BPCE բանկը, որը հանդիսանում է երկրի խոշորագույն բանկերից մեկը, ներկայացրեց նոր ծառայություն, որն իր շահառուներին հնարավորություն է տալիս անհատներին ուղարկել գումար սոցիալական ցաների շնորհիվ: Այս մասին հոկտեմբերի 14-ին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Նյու Յորք Թայմս»-ը:

Այս ծառայությունը, որը հասանելի կլինի միայն ֆրանսիական բանկում հաշիվ ունեցող անձանց համար, կմիացնի «Թվիթեր»-ի անհատ անձանց  հաշիվները BPCE-ի դրամական փոխանցումների համակարգին:

S-Money ծառայությունը թույլ կտա «Թվիթեր»-ի միջոցով մինչև 500 եվրո փոխանցումներ կատարել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am