Շառլ Ազնավուրը դուրս է գրվել հիվանդանոցից

Armenpress 19:07, 13 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը , ով Շվեյցարիայում հոսպիտալացվել էր հոկտեմբերի 10-ին, հոկտեմբերի 12-ին դուրս է գրվել Լոզանի հիվանդանոցից: Միաժամանակ, դեռևս հայտնի չէ Ժնևում նախատեսված համերգի ժամկետը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին «Ռիա-նովոստի»-ին հայտնել են համերգների կազմակերպմամբ զբաղվող Opus One ընկերությունից:

«Ազնավուրը լքել է Լոզանի հիվանդանոցը: Ինչ վերաբերում է Ժնևում նրա համերգի ժամանակացույցին, ապա լուրեր կլինեն մի քանի օրից»,- նշել են Opus One-ի մամուլի ծառայության ներկայացուցիչները:

Հոկտեմբերի 10-ին Opus One-ը, որը կազմակերպել էր այդ օրը նախատեսված Ազնավուրի համերգը Ժնևում, տեղեկացրել էր, որ միջոցառումը ժամանակավորապես հետաձգվել է, քանի որ Ազնավուրն ինֆեկցիայի կանխարգելման համար հոսպիտալացվել է:     



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am