Հայաստանի հավաքականն ուժեղ է նաև առանց Հենրիխ Մխիթարյանի. Միլոշ Յոյիչ

Armenpress 11:03, 7 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի ֆուտբոլի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Միլոշ Յոյիչի կարծիքով, Հայաստանի հավաքականը ուժեղ մրցակից է:

«Անկնալում ենք, որ Հայաստանի դեմ խաղը դժվար կլինի, անկախ նրանից, որ կբացակայի Մխիթարյանը: Նպատակ ունենք բարձր մակարդի հանդիպում անցկացնել և հասնել մեր նպատակին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Յոյիչի խոսքերը փոխանցում է Novosti կայքը:

 Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Սերբիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am