Հենրիխ Մխիթարյանն արդեն բավականին լավ գերմաներեն է խոսում

Armenpress 12:26, 3 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ի ավագ և Գերմանիայի ազգային թիմի անդամ Մատս Հյումելսը վստահեցնում է` Հենրիխ Մխիթարյանն արդեն լավ գերմաներեն է խոսում:

 «Բորուսիա»-ի բոլոր ֆուտբոլիստները միմյանց հետ լավ ընկերներ են: Նորեկներին հաջողվում է լավ հարմարվել, ինչպես օրինակ Հենրիխ Մխիթարյանին, ով արդեն բավականին լավ գերմաներեն է խոսում: Այս թիմով և այս ֆուտբոլիստների հետ մենք կարող են բոլոր տիտղոսները նվաճել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հյումելսի խոսքը փոխանցում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը այժմ վնասվածք ունի և բաց կթողնի ազգային թիմի առաջիկա երկու հանդիպումները:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am