Հայաստանը շախմատի մինչև 20 տարեկանների առաջնությանը մասնակցում է երկու շախմատիստով

Armenpress 12:03, 3 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայանա 2 շախմատիստով: 

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը հոկտեմբերի 6-19-ը կմասնակցեն Հնդկաստանի Փյուն քաղաքում անցկացվելիք աշխարհի մինչեւ 20 տարեկան պատանիների եւ աղջիկների առաջնություններին:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Armchess կայքը:  

Մրցաշարը բաղկացած է 13 տուրից: Տղաների պայքարում առաջնությանը մասնակցում են 139 մասնակից, իսկ աղջիկների պայքարում` 78 մասնակից: Այն կմեկնարկի հոկտեմբերի 6-ին և կեզրափակվի 19-ին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am