ՌԴ-ի նախագահը վստահ Է, որ ԵՏՄ-ի մասնակիցների թիվը կաճի

Armenpress 17:08, 2 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանն Է կանչում» համաժողովում հայտարարել Է, որ Եվրասիական տնտեսական միության սկզբունքները լիովին համապատասխանում են Առեւտրի համաշխարհային կազմակերպության նորմաներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Նրա խոսքով՝ 2015 թվականի հունվարի 1-ից ստեղծվող ԵՏՄ-ն իրենց կներկայացնի 170-միլիոնանոց շուկա՝ «ապրանքների, ծառայությունների, կապիտալների ազատ շարժով»:

Պուտինը հիշեցրել Է, որ այժr ավարտվում Է Միությանը Հայաստանի միանալու գործընթացը, ակտիվ երկխոսություն Է ընթանում Ղրղզստանի հետ: «Վստահ եմ, որ այդ միավորման մասնակիցների թիվը կաճի»,- հավելել Է ՌԴ-ի նախագահը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am