Միջազգային դաշինքի ուժերը հարվածել են ԻԼԻՊ-ի՝ Այն ալ Արաբ քրդական քաղաքին մերձակա դիրքերին

Armenpress 21:43, 1 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի ուժերն օդային հարվածներ են հասցրել ԻԼԻՊ-ի՝ Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական Այն ալ Արաբ կամ Կոբանի քաղաքի մերձակայքում գտնվող դիրքերին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, տեղեկություններ համաձայն` նվազագույնը 5 օդային հարվածներ են հասցվել ԻԼԻՊ-ին: Քրդական ժողովրդավարական կուսակցության ղեկավար Սալիհ Մուսլիմը՝ զգուշանալով, որ ԻԼԻՊ-ը կարող է  զանգվածային սպանություն սանձազերծել,Արևմուտքին կոչ է արել զենք տրամադրել իրենց:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ԻԼԻՊ-ը մեկ շաբաթվա ընթացքում հսկողություն է հաստատել Այն ալ Արաբի մոտ գտնվող ավելի քան 60 գյուղերի վրա: Ավելի քան 150 հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻԼԻՊ-ը վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք:

Այն ալ Արաբ քաղաքը գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա, թուրքական սահմանի մերձակայքում:  

Մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի ուժերը Սիրիայի տարբեր հատվածներում ոչնչացրել են ԻԼԻՊ կազմակերպության 211 ահաբեկիչների: Օդային հարվածների զոհ են դարձել 22 անմեղ քաղաքացիներ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am