Հոմսում պայթյուններից տուժածների մեծամասնությունը երեխաներ են

Armenpress 20:21, 1 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոմսի Աքրամա թաղամասում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած 2 պայթյունների հետևանքով զոհվել է 18 մարդ, այդ թվում՝ 10-ը երեխա, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 56-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նրանց մեծամասնությունը կրկին երեխաներ են:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ականապատ մեքենան պայթել է ալաուիներով բնակեցված Աքրամա թաղամասի Մախզումի դպրոցի առջև այն ժամանակ, երբ երեխաները դպրոցից դուրս էին գալիս, իսկ մահապարտ-ահաբեկիչը րոպեներ անց ինքնահրկիզվել է նույն վայրում: 

Պայթած մեքենայում գազի 3 բալոն է եղել՝ 21կգ պայթուցիկ նյութով:

Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացրել է 27 զոհերի և 76 վիրավորների մասին:

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում 3,5 տարի շարունակվող բախումների զոհ է դարձել ավելի քան 190 հազար մարդ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am