Բենզինի և դիզվառելիքի գները նախորդ տարվա համեմատ նվազել են

Armenpress 19:21, 1 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գները 2014թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են համապատասխանաբար 2.3 և 2.2 տոկոսով, իսկ 2013թ. դեկտեմբերի համեմատ` 2.2 և 2.1 տոկոսով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները հանրապետությունում մնացել են անփոփոխ: 2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.9 գնաճ:

Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1-1.3 տոկոսով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում), իսկ մեկում գրանցվել է 0.2 տոկոս գնանկում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am