Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել բռնությունն Ուկրաինայում

Armenpress 17:12, 1 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թուրբյոռն Յագլանդը հոկտեմբերի 1-ին Դոնեցկի հրետակոծման կապակցությամբ կոչ է արել կողմերին դադարեցնել բռնությունները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության իշանություններն այսօր հայտնել են Դոնեցկի հրետակոծման հետեւանքով 11 մարդ զոհվելու մասին: Նրանցից 9-ը զոհվել են այն բանից հետո, երբ արկն ընկել է հասարակակն տրանսպորտի կանգառում, իսկ երկուսը՝ դպրոցներից մեկում: Շուրջ 40 մարդ վերքեր է ստացել: 

ՌԻԱ Նովոտիին մեկնաբանելով տեղի ունեցածը, Յագլանդը նշել Է, որ «հրադարարի համաձայնագիրը կարեւոր նշանակություն ունի Ուկրաինայի իրադրության քաղաքական կարգավորման համար»:

«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին՝ ձեռնպահ մնալ բռնի գործողություններից»,- ընդգծել Է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am