Առնվազն 12 մարդ է զոհվել Հնդկաստանում գնացքների բախման հետեւանքով

Armenpress 10:13, 1 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 12 մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսում մարդատար երկու գնացքների բախման հետեւանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Hindustan Times թերթին: Ինչպես հաղորդել է NDTV հեռուստաալիքը, պատահարի հետեւանքով տուժել է առնվազն 40 մարդ:

Միջադեպը տեղի է ունեցել Ութար Փրադեշի նահանագում՝ Գորակհպուր քաղաքից ոչ հեռու: Բախման հետեւանքով գնացքներից մեկի երեք վագոններ դուրս են ընկել ռելսերից եւ շրջվել: Պատահածի պատճառը հայտնի չէ, կատարվում է հետաքննություն:

Ինչպես հայտարարել է Հնդկաստանի երկաթուղու վարչության ղեկավարը, զոհերի թիվը կարող է աճել: Պատահարի վայրում կատարվում են փրկարարական աշխատանքներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am