Սյունիքի մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների առաջին ընդունելությունը

Armenpress 22:02, 30 Սեպտեմբեր, 2014

ԿԱՊԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պաշտոնավարման 4-րդ օրը` սեպտեմբերի 29-ին, Կապանում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց 16 քաղաքացի: Նրանցից 13-ը մարզպետին դիմել էին դրամական օգնություն ստանալու խնդրանքով, մյուս քաղաքացիների  խնդրանքները տարբեր էին` վերելակի նորոգում, առողջարանային ուղեգրի ձեռք բերում, տաղավարի տեղադրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դրամական օգնության համար դիմած 13 քաղաքացիներից 11-ի խնդրանքը բավարարվել է: Բավարարվել է նաեւ առողջարանային ուղեգիր ստանալու դիմումը: Մյուս դիմումներին ընթացք տալու համար մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանձնարարել է մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին` կատարելու մանրամասն ուսումնասիրություն:

Գոհար Իսախանյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am